Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը». Նաիրա Զոհրաբյան

11:20, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք, կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գոծողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:
     Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը և այսուհետ միշտ, կլինեն օրինական և ադեկվատ:
     Այլապես, հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։
     Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը»:

3376 | 0
Facebook