Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման». Միջազգային արբիտրաժային դատարանի անդամ

02:25, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման». Միջազգային արբիտրաժային դատարանի անդամ

«Հայաստանի արբիտրաժային միություն» ՀԿ հիմնադիր ու ղեկավար, Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ, փաստաբան, ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գտնում եմ, որ Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։

Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։

Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»։

| | |
4943 | 0
Facebook