Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր որոշ իրավաբաններին ու դատավորներին թվում է՝ մենք ապրում ենք հին աշխարհում, իրենք էլ քրմեր են». Արա Պապյան

03:35, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Մեր որոշ իրավաբաններին ու դատավորներին թվում է՝ մենք ապրում ենք հին աշխարհում, իրենք էլ քրմեր են». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր որոշ իրավաբաններին ու դատավորներին թվում է, որ իրենք վերին կաստա են: Կամ մենք ապրում ենք հին աշխարհում ու իրենք էլ քրմեր են:

ՀՀ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բոլոր երեք ճյուղերն էլ ենթակա են ժողովրդին: Ունի՞ այսօր դատա-իրավական համակարգը այնքան վստահություն, որ երկրում իրականացնի արդարադատություն: Վստահաբար չունի: Ու քանի դեռ այդ համակարգը չի անցել քավարանի միջով ու ձեռք չի բերել ժողովրդի վստահությունը՝ չի կարող տնօրինել ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան:

Խոսենք փաստերով: Արդյոք դատավոր Դավիթ Գրիգորյանն ա՞յն անձն է, որ միանձնյա պիտի որոշի՝ Սահակյանն ու Ղուկասյանն արդյոք ՀՀ տարածքում վայելո՞ւմ են բավարար վստահություն, որ կարող են երաշխավոր լինել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Խիստ կասկածում եմ դրանում: Գնացեք ՀՀ որևէ բնակավայր և այդ հարցն ուղղեք ՀՀ 1000 քաղաքացու ու պատկերը կլինի միանշանակ»:

6376 | 0
Facebook