Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն անդրադարձավ վաղվա ակցիային՝ բացառելով իր մասնակցությունը

22:55, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
Փաշինյանն անդրադարձավ վաղվա ակցիային՝ բացառելով իր մասնակցությունը

Իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատարաների մուտքերը փակելու մասին իր հայտարարությանն ու կոչ արեց մայիսի 20-ին առավոտ վաղ արթնանալ ու ՀՀ բոլոր դատարանների դռները փակել։ Նա նաև հորդորեց քաղաքացիական ակցիայի մասնակիցներին լինել հանդուրժող, չտրվել սադրանքների ու հավելեց, որ ոստիկանությանը հրահանգել է ըստ արժանվույն պահպանել հասարակական կարգը։

«Այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ ու ոչ մի բանի առաջ չեմ կանգնի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ասելով, որ այսօր շատերը զայրացած են, այդ թվում և՝ իր վրա, ինքը ամեն ինչ հասկանում է և ընդունում։

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը կառավարությունում ինքը հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաներին հետ և կեսօրին հանդես կգա հայտարարությամբ:

«Մեր վերջնական նպատակը պետք է լինի իրոք անկախ դատական համակարգ ունենալը: Ես հավատում եմ մեր հեղափոխության իդեալներին։ Ինձ խամաճիկային դատարան պետք չէ, ժողովրդին խամաճիկային դատարան պետք չէ։ Դատական համակարգի հարցը հասունացել է», - հայտարարեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ ինքը ակցիային չի մասնակցի և կառավարության իր աշխատավայրից կհետևի:

10532 | 0
Facebook