Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել, որքան էլ որ դա իր անկարողության վկայությունն է». Հայկ Մարտիրոսյան

21:10, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
«Վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել, որքան էլ որ դա իր անկարողության վկայությունն է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ քեզ հեղափոխություն են վստահում, դու չես նստում մեկ տարի վատնում դատարկ ճառերի վրա և հետո, երբ անգործությունդ քեզ վաղուց զգուշացված արդյունքներ է տալիս` նորից ժողովրդին փողոց հանում` քո անկարողության և մեծամիտ անգիտության ավերները ժողովրդի ձեռքով կասեցնելու համար: Ժողովուրդը քեզ է լիազորել հեղափոխությունն ավարտելու, ոչ թե կոչնակի պես ամեն անգամ իրեն դիմելու և իր ձեռքով ամեն բան անելու համար:

Վաղն առավոտվա այս՝ վարչապետի կոչին պետք է ականջալուր լինել, որքան էլ որ դա իր անկարողության վկայությունն է: Պատերին իր ծեփելու ու ասֆալտին փռելու ևս մեկ շանս տանք նրան դատական համակարգիաղբը մաքրելու համար:

Բայց դրանից հետո նա պարտավոր է մաքրել սեփական ձեռքով իշխանություն մտցված աղբն ու ընդունելով սեփական անկարողությունն ու թույլ տված աններելի սխալները` իշխանությունը փոխանցել առավել կարող և առավել պրոֆեսիոնալ առաջնորդների»:

10517 | 0
Facebook