Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, բայց կարևոր փոփոխություններն առջևում են». Կարինե Հարությունյան

04:10, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, բայց կարևոր փոփոխություններն առջևում են». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը գրել է, որ կհայտարարի հեղափոխության՝ երկրորդ փուլի մեկնարկի մասին ու ակնկալում է համաժողովրդական աջակցություն: Ու ինչ մի հոռետեսություն է համակել ոմանց: Կարծում էիք՝ հե՞շտ էր լինելու: Միասին ենք արել հեղափոխությունը, միասին էլ պիտի շարունակենք այն: Առավել ևս, եթե դա ասում է հեղափոխության առաջնորդը, որը ոչ թե մեկուսանում է ժողովրդից, այլ իր մտքերի, ծրագրերի մասնակից է դարձնում նրան: Հեղափոխությամբ իշխանություն է փոխվել, բայց կարևոր համակարգային փոփոխությունները դեռ առջևում են: Ես, որ այս հայտարարությանն էի սպասում»:

3136 | 0
Facebook