Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկու դիտարկում միայն». Արման Բաբաջանյան

05:15, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Երկու դիտարկում միայն». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորը կասկածներ ունեմ, որ ստեղծված իրավիճակում անցումային արդարադատությունը կարող է իրավիճակից դուրս գալու ելք լինել։ Արդեն համոզում ունեմ, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ, ովքեր պատրաստվում են լսումներ անցկացնել և որոշումներ կայացնել խնդրո առարկայի վերաբերյալ, խորապես չեն էլ ուսումնասիրել հարցը և տարրական պատկերացում չունեն, թե ինչ է անցումային արդարադատությունը։ Երկու դիտարկում միայն՝ մնացածը հետո, ավելի խորն անդրադառնալու հնարավորության դեպքում։ Անցումային արդարադատությունը գործող դատական համակարգին այլընտրանք չէ։ Անցումային արդարադատությունը պե՛տք է և հնարավոր է իրականացնել ներհասարակական համերաշխության ձգտող սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ՄԻԱՅՆ։ Հիմա հարց՝ մեզանում որտե՞ղ եք տեսնում համերաշխության ձգտում։ Անցումային արդարադատությունը հնարավոր է արդյունավետորեն կյանքի կոչել միայն նախկինների զղջման և հասարակության հետ հաշտվելու ցանկության պարտադիր պայմանի դեպքում։ Հեղափոխության նախնական փուլում գուցե, բայց այսօր մենք արդեն չունենք նախկին սխալների համար զղջացող և համերաշխություն փնտրող նախկիններ։ Հակառակը՝ նախօրեին տեղի ունեցած որոշ գործընթացներից հետո կարծում եմ՝ ժամանակավրեպ է անցումային արդարադատության շուրջ որևէ առարկայական քննարկում։ Իրավիճակը գուցե փրկի վեթինգը (vetting)։ Բայց դա բոլորովին այլ խոսակցության նյութ է»։

7018 | 0
Facebook