Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թող որևէ մեկը չփորձի անցումային արդարադատության տակ թաքցնել իր նեղ անձնական շահը». Գևորգ Դավթյան

02:10, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Թող որևէ մեկը չփորձի անցումային արդարադատության տակ թաքցնել իր նեղ անձնական շահը». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է, մենք բոլորս չգիտե՞նք, որ տարիներ շարունակ, մեծամասամբ նույն դատական համակարգի միջոցով, բռնաբարվել են իրավունքներ, խեղվել ճակատագրեր, ու արդեն, երբ հասարակության անդամներն այս կամ այն գործով հավաքված են, կամ դժգոհում են այդ նույն դատարանից, ապա ի՞նչ, եզրակացնում ենք, որ դա ճնշո՞ւմ է այդ նույն դատարանի նկատմամբ։ Իսկ մենք չգիտե՞նք, որ հասարակական շահն է, հասարակական պահանջմունքներն են, դրանց հետ հաշվի նստելն է, որ բերել է գրված օրենքներին։ Եվ մեկ բան ակնհայտ է` դատական համակարգի նկատմաբ ճնշումը պետք է լինի օրենքը և նրա կիրառելիությունը, որի հիմքում հասարակական շահն է, բարոյականությունը, հարգանքն ինքներս մեզ։ Կարծում եմ, որ ոչ թե պետք է մեղադրել, վրավորել հասարակության անդամներին, այլ պետք է ընկալել վրդովմունքի դրդապաճառները և գործնական քայլեր անել։ Սա հենց բերել է այն վիճակի, որ այսօր մենք արդեն փորձում ենք գործանական քայլեր ձեռնարկել անցումային արդարադատության ստեղծման համար, սակայն թող որևէ մեկը չփորձի անգամ անցումային արդարադատության տակ թաքցնել իր նեղ անձնական շահը»։

5943 | 0
Facebook