Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի իշխանություններ, ԷՐԵԽԵՔ ջան, հասկացե՜ք, եթե Դուք չեք միջամտում դատական գործընթացներին, դա չի նշանակում, որ ամեն ինչ ՊՈւՊՈւՇ Է: Իրավապահ համակարգն ամբողջությամբ գտնվում է նախկինների ազդեցության տակ՝ դատավոր, քննիչ, ոստիկան, բոլորը նրանց հոգեզավակներն են, արյունատար անոթներով միմյանց միահյուսված են: Դուք վստահ եք, որ կաշառքի սովոր, միմիայն անօրինական դատական որոշումներ կայացրածներն այսօր, Ձեր լայվերից ու գրառումներից հետո դարձե՞լ են օրինապաշտ քաղաքացիներ: «Մենք չենք խառնվում դատարանների որոշումների կայացմանը» նշանակում է վստահել քոչվորի ձևավորած դատական համակարգին: Է, ապրե՜ք Դուք, կեցցե՜ք, ԲՐԱՎՈ»: