Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Որոշել եմ ընդունել «Անդերլեխտ»-ի մարտահրավերը»․ Վենսան Կոմպանի

21:05, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
«Որոշել եմ ընդունել «Անդերլեխտ»-ի մարտահրավերը»․ Վենսան Կոմպանի

«Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին այսօր հայտարարել է ակումբից հեռանալու մասին: 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը, ով 11 տարի հանդես է եկել թիմի կազմում կարիերան կշարունակի Բելգիայում։

«Որքան էլ, որ դժվար է, բայց հեռանալու ժամանակն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ։ Որպես ֆուտբոլիստ՝ ես ծնվել ու մեծացել եմ «Անդերլեխտ»-ում: 6 տարեկանից եղել եմ ակումբի հետ, որը 34 անգամ դարձել է չեմպիոն:

Վերջերս զանգահարեցի «Անդերլեխտ»: Անսպասելիորեն նրանք ինձ առաջարկեցին խաղացող մարզչի պաշտոնը: Ակումբի սեփականատեր պարոն Կուկը լիարժեք աջակցություն խոստացավ՝ ժամանակ, բյուջե, անձնակազմ, հարմարություններ... ես ոչ տպավորված և ոգևորված էի: Դա ինձ ստիպեց մտածել:

Որոշել եմ ընդունել «Անդերլեխտ»-ի մարտահրավերը: Ցանկանում եմ հաջորդ սերունդների հետ կիսվել իմ գիտելիքներով: Բելգիայի սրտում մի փոքր Մանչեսթր կավելացնեմ: Սա հրաժեշտ չէ: Շուտով կհանդիպենք»,- նշել է Կոմպանին։

2264 | 0
Facebook