Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հատուկ օպերացիա Շիրակի մարզում. կան բերման ենթարկվածներ

10:50, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
Հատուկ օպերացիա Շիրակի մարզում. կան բերման ենթարկվածներ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մայիսի 17-ին Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

13702 | 0
Facebook