Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Դաշնակցության ընտանիքը» հոգեցունց հայտարարություն է տարածել». Լիզա Ճաղարյան

23:05, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
««Դաշնակցության ընտանիքը» հոգեցունց հայտարարություն է տարածել». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քսան տարի շարունակ դաշնակների աչքի առաջ ծեծել են խաղաղ ցուցարարների, ծեծողներն էլ իրենց սիրելի ռոբասեռժիկի իշխանություններն են եղել։
     Այսօր տհաճ միջադեպ է եղել Ազատության հրապարակում։ Հասկանալի պատճառով շատ զայրացած ցուցարարներից ոմանք վիրավորել են Հրանտ Մարգարյանին, ոստիկանները կանխել են հնարավոր քաշքշուկը։
     Հիմա «դաշնակցության ընտանիքը» հոգեցունց հայտարարություն է տարածել, թե ինչի չի Նիկոլ Փաշինյանը կարգի հրավիրում ցուցարարներին, իբր՝ չեն հասկանում էլի, որ կարգի հրավիրող ոստիկանները հենց իշխանության ներկայացուցիչներ են։ Իրենք երևի ուզում էին, որ Նիկոլը պահակություն անի ցուցարարների կողքին։
     Էս էլ հեչ։ Վերջում էլ գրել են, որ իրենք շատ բան են հանդուրժել, բայց էս մեկը չեն հանդուրժելու։
     Ու շատ խորհրդավոր կախման կետեր են դրել։
     Տեսնես՝ էդ ինչեր են հանդուրժել դաշնակները։ Ու որ չհանդուրժեն, ինչ են անելու։
     Իմանանք էլի, թե ինչի էր նախորդ հանցագործների տարիներին էդքան հանդուրժող, իսկ հիմա բիրդան անհանդուրժող է դարձել «դաշնակցության ընտանիքը»»։

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը՝ միջադեպի վերաբերյալ.

«ՀՅԴ Բյուրոյի տարիների ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունեցած Հրանտ Մարգարյանն ու իր մանկահասակ թոռներն այսօր Ազատության հրապարակում հարձակման են ենթարկվել խուռներամ ու կույր ամբոխի կողմից։
     Ատելության, անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։
     Հրանտ Մարգարյանին ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը ուղղորդվող վիրավորանք է դաշնակցության ողջ ընտանիքին։ Մենք սա չենք հանդուրժում և հայտարարում ենք, որ փողոցային խուժանն ու փողոցային արդարադատությունը խաթարում են մեր պետականության հիմքերն ու երկրի սահմանադրական կարգը։ Վարչապետ Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը։
     Հորդորում ենք իշխանություններին և իրավապահ մարմիններին ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին։
     Հանուն հասարակական համերաշխության մենք շատ բան ենք հանդուրժել,բայց սա չենք կարող...»:

10327 | 3
Facebook