Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում կատարված քաղաքական և հանրային գործիչների սպանությունները». Արման Բաբաջանյան

22:00, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
«Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում կատարված քաղաքական և հանրային գործիչների սպանությունները». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1998-2008․ ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿ

Ռ․ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:

Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն՝ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը, և հանցագործությունը համարվեց բացահայտված:

Վահրամ Խոռխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:
     Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպիչների մասով բացահայտված չէ:

Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:

Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
     ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում, Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց 30-35 տարեկան մի քաղաքացու:

Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի հետևանքով: Սպանությունը բացահայտված չէ:

Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով՝ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:
     Սպանությունից մի քանի օր հետո Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:

Շարունակելի․․․»:

13703 | 0
Facebook