Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում՝ 30% զեղչ». Արմեն Փամբուխչյան

20:15, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
«Տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում՝ 30% զեղչ». Արմեն Փամբուխչյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրել է. «Հարգելի ընկերներ,

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետևյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:

Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է:

Խնդրում եմ հայտնել կարծիքներ»:

9312 | 1
Facebook