Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը. Զելենսկի

15:35, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը. Զելենսկի

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադմիր Զելենսկին վստահ է, որ Ուկրաինան վերադարձնելու է Ղրիմը:

Այս մասին նա հայտարարել է Ղրիմի թաթարների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված ֆեսբուքյան հրապարակման միջոցով:

«Ես հավատում եմ, որ մենք օկուպացիայից ազատելու ենք Ղրիմի թաթարների հայրենիքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե Ղրիմն ազատագրելու ճանապարհը որքան երկար կլինի, մենք այն կանցնենք կիրիմլիների (Ղրիմի թաթարներ-խմբ.) հետ միասին: Մենք միասին կանենք դա: Մի մոռացեք, որ անգամ ամենամութ գիշերն ավարտվում է լուսաբացով», - գրել է Զելենսկին:

Ավելի վաղ Զելենսկու շտաբը հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեի արդյունքները: Նորընտիր նախագահն ասել է, որ Ռուսաստանում իշխանության փոփոխումից հետո, Ղրիմի կվերամիավորվի Ուկրաինայի կազմում: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես է նախագահական ընտրություններում հաղթելուց հետո անմիջապես վերադարձնելու թերակղզին:

5370 | 1
Facebook