Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Համացանց

Պորոշենկոն իր խորհրդականի պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

14:45, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Պորոշենկոն իր խորհրդականի պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն իր խորհրդականի պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ռասմուսսենը ՆԱՏՕ-ն գլխավորել է 2009-2014թթ.: 2016 թվականից նա զբաղեցնում է Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնը:

Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը աջակցել է հակառուսական պատժամիջոցներին, կողմ է արտահայտվել Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ ջոկատների տեղակայմանը և հայտարարել, որ Մոսկվան մի քանի օրվա ընթացքում կարող է զավթել Դոնբասը:

Ռասմուսսենի հետ միասին Պորոշենկոն ազատել է նաև իր մյուս խորհրդատականներին, այդ թվում ` Վիկտոր Կորոլիցին, Սերգեյ Կվիտին և Մարիա Գայդարին ՝ Ռուսաստանի առաջին վարչապետի դստերը: Իրենց զբաղեցրած պաշտոնից ազատվել են նաև նախագահի մամլո խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն և Գերագույն Ռադայում նախագահի ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն:

Նշենք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու մայիսի 20-ին: Արարողությանը հավանաբար ներկա են լինելու Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի և Հունգարիայի ղեկավարները, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ-ից և այլ երկրներից: Ռուսաստանին ներկայացուցիչներին միջոցամանը մասնակցելու հրավեր չի ուղարկվել:

| | |
1530 | 0
Facebook