Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

Հայկ Սարգսյանը նոր գրառում է կատարել

13:10, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Հայկ Սարգսյանը նոր գրառում է կատարել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համացանցում թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման հետ կապված:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ այդ առիթով հանդես էր եկել հայտարարությամբ` կոչ անելով երկրի ղեկավարներին և իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը կիսվել է «Դեմ եմ հանրապետականին» ֆեյսբուքյան խմբի հայտարարությամբ: Րոպեներ առաջ նա վերոնշյալ հայտարարությանը կից գրառում է ավելացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
     Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին, դա ճնշում չէ՞։
     Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»,- գրել է Հ. Սարգսյանը։

| | |
23630 | 0
Facebook