Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի զինվորականները զենքը ձեռքին սպասում են ամերիկացիներին

13:20, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Վենեսուելայի զինվորականները զենքը ձեռքին սպասում են ամերիկացիներին

Վենեսուելայի զինվորականները Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ անցկացվող «հավատարմության քայլերթի» ժամանակ ԱՄՆ-ին զգուշացրել են, որ զենքը ձեռքին սպասում են իրեն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ուրբաթ օրը նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Արագագուայի նահանգ, որտեղ հազարավոր զինվորների և սպաների հետ միասին անցկացրել է, այսպես կոչված, «հավատարմության երթը»: Մադուրոն քայլել է 2 կմ՝ զինվորականների ու ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ: Այնուհետև, Վենեսուելայի գործող նախագահը պարգևատրել է նշանավոր զինվորականներին ու ևս մեկ անգամ քննադատել ամերիկյան կայսերապաշտությունը:

«Ապրելու իրավունք ունի միայն նա, ով պայքարում է: Դու երբեք չես ներխուժի մեր երկիր: Լսիր, փոքրիկ գրինգո՝ մենք պատրաստ ենք: Զենքը ձեռքներիս սպասում ենք քեզ», - Մադուրոյի ելույթից հետո նման կերպ արձագանքել են զինվորականները:

4797 | 0
Facebook