Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելան պատրաստակամ է բանակցել ԱՄՆ-ի հետ

11:05, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Վենեսուելան պատրաստակամ է բանակցել ԱՄՆ-ի հետ

Վենեսուելան պատրաստ է երկխոսության գնալ ԱՄՆ-ի հետ: РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասը:

«Սա դիվանագիտության պահն է, սա դիվանագիտության ժամն է, մենք պատրաստ ենք վերադառնալ դիվանագիտությանը, նստել բանակցային սեղանի շուրջ և հարգել միմյանց»,- ասել է Արրեասը:

Միևնույն ժամանակ, Արրեասը կարծիք է հայտնել, որ Վենեսուելայի նկատմամբ Դոնալդ Թրամփի բոլոր ռազմավարությունները ձախողվել են:

Արտգործնախարարը նշել է, որ «Վենեսուելայի կառավարությունը հակված է ամերիկյան վարչակազմի հետ երչկխոսության մեխանիզմներ ստեղծելուն»:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն և իր համակիրները Վենեսուելայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ էին արել: Ավելի վաղ՝ հունվարին, Գուայդոն ինքն իրեն երկրի ժամանակավոր ղոկավար էր հռչակել: Նրա իշխանությունը ճանաչել են ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ: Երկրի գործող ղեկավարին՝ Նիկոլաս Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, մասմամբ՝ Մեքսիկան, Չինաստանը, Թուրքիան և Ինդոնեզիան:

3902 | 0
Facebook