Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Հարությունյանը և Սաֆարյանը հաղթանակներ տոնեցին

01:45, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Հարությունյանը և Սաֆարյանը հաղթանակներ տոնեցին

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում տեղի ունեցավ ըմբշամարտի մրցաշար, որի կազմակերպիչն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը։ Թիմային ձևաչափով ընթացող մրցաշարին թիմից մասնակցում է մեկ ըմբիշ: 4 զույգ մրցում է ազատ ոճում, 9 զույգ` հունահռոմեական ոճում և 5 զույգ` գրեփլինգում:

Մրցաշարին մասնակցում են նաև հայ ըմբիշներ Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը։

67 կգ քաշային Հարությունյանը մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0 հաշվով: 70 կգ քաշային Սաֆարյանը 8։4 հաշվով հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինին։

| | |
2186 | 0
Facebook