Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնվել է տեսանյութ՝ ինչպես է երեխան ընկնում մանկապարտեզի պատուհանից

02:15, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Հայտնվել է տեսանյութ՝ ինչպես է երեխան ընկնում մանկապարտեզի պատուհանից

Ղազախստանի Թալդիկորգան քաղաքի մանկապարտեզներից մեկում 2 տարեկան աղջնակն ընկել է պատուհանից ու ծանր վնասածքներ ստացել: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին, տեղի ունեցածն ամրագրել են անվտանգության տեսախցիկները:

Պարզվել է, որ մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաներին թողել է, որ բարձրանան պատուհանագոգին ու դուրս նայեն, սակայն երեխաներից մեկը հենվել է միջատապաշտպան ցանցին ու դրա հետ մեկտեղ ցած ընկել երկրորդ հարկից: Այժմ նա կոմայից դուրս է եկել, սակայն դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշվել է փակ ծանր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի այտուց, սալջարդ:

Հարուցվել է քրեական գործ:

18304 | 0
Facebook