Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լոռի»-ի գլխավոր տնօրենը հայտարարություն է տարածել

01:10, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
«Լոռի»-ի գլխավոր տնօրենը հայտարարություն է տարածել

«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լքում է իր պաշտոնը. «Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել:
     Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը:
     Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք: Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ բաներ էլ դեռ առջևում են: Ցավոք, այս մրցաշրջանում մենք չկարողացանք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ես լիովին կիսում եմ տեղի ունեցածի պատասխանատվությունը:
     Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել այս ընթացքում:
     Համոզված եմ, որ ակումբը պայծառ ապագա կունենա: Շուտով հաստատ կտեսնենք նոր քաղաքային մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները, որտեղ , անկասկած, Հայաստանի լավագույն և ամենաբնական երկրպագուները մեծ հաղթանակների ականատես կլինեն: «Լոռի»-ն անպայման Վանաձորի բնակիչներին ավելի երջանիկ կդարձնի:
     Իմ սիրտը հավերժ կանաչ կլինի»։

7064 | 0
Facebook