Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել

20:10, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել։ Այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Նարեկ Ալոյանը՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական հետապնդում:

Փաստաբանի խոսքով՝ Արմեն Թավադյանը Երևան քաղաքի քննչական վարչությունից ծանուցում է ստացել և վկայի կարգավիճակով ներկայացել Երևանի քննչական վարչություն, բայց ներկայանալուն պես վկայի կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակի:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ, ինչպես պնդում է Գասպարին, իրեն շշով հարվածել են և պատռել ձեռքի պաստառը, ինչի հետևանքով նա վնասվածքներ է ստացել:

4986 | 0
Facebook