Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Շուտով երբեմնի յուրայինները լավագույն թշնամիներ են դառնալու». Ալեն Ղևոնդյան

23:40, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Շուտով երբեմնի յուրայինները լավագույն թշնամիներ են դառնալու». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ կուտակված ներքին աղբը, ատելությունը, վախն ու նախանձը ջրի երես են դուրս գալիս կոնկրետ դոզաներով: Շուտով երբեմնի յուրայինները լավագույն թշնամիներ են դառնալու...
     Այս անսեռ ու անարժեք իրողությունների մեջ, սակայն, մի բան է կոնստանտ. պլեբսը դարձել է դատավոր, իսկ հանրային միակ կողմնորոշիչը կենցաղային արժեքաբանությունն է, պետությունը՝ որպես բոլորի շահերի ներկայացման ինստիտուտ, դադարում է գոյություն ունենալուց, քանզի զրկվում է օրակարգ սահմանելու առաջնահերթությունից, ավելին՝ երբեմն ինքնամեկուսանում է նոր խնդիրները լուծելու անկարողությունից:
     Սա լավ սցենար չէ, քանզի պլեբսի արժեքաբանությունը երկիրը տանում է անարխիայի, բախման, նոր թշնամիներ գտնելու:

Բանվորն ու գյուղացին երբեք չեն կարող որոշել, թե ո՞րն է պետության համար լավ կամ վատ. ավելին՝ իրենք չգիտեն, թե պետությունը, առհասարակ, ի՞նչ է... Հեղափոխությունների պատմությունը փաստում է, որ դրա արդյունքում մեծ քնակությամբ արյուն է թափվում...

Ու եթե պետությունը դիմանում է այդ ներքին դեֆորմացիային և կենցաղային բարոյագիտությամբ ծնված անարխիան ավարտվում է, պետության տեղը մնում է ամայի տարածություն, ստերջ հող, ուր ո՛չ որոշում ընդունող կա, ո՛չ իրականացնող, ո՛չ պատասխանատվություն կրող...

Կա միայն լռություն, ու, միգուցե, օտար լեզվով խոսող մարդիկ...»:

| | |
3766 | 0
Facebook