Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Իկարդին հերքել է շրջանառվող լուրերը

17:35, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Իկարդին հերքել է շրջանառվող լուրերը

Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ տեղափոխվում է Թուրինի «Յուվենթուս»։ Ըստ լուրերի՝ նա 5 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ՝ տարեկան վաստակելով 8 մլն եվրո։

«Վերջին շրջանում մամուլում տարածված լուրերն ընդհանրապես չեն արտահայտում իմ մտքերը և ցանկությունները: Կարիք չկա ամեն առիթով շահարկումներ անել: Ցանկանում եմ երկրպագուներին տեղեկացնել, որ ակումբում մնալու ցանկություն ունեմ: Հասկանում են, որ մարդիկ հետաքրքրվում են կեղծ լուրերով, բայց ցանկանում էի անձամբ պարզաբանել: Կրկնում եմ՝ ցանկանում եմ մնալ «Ինտեր»-ում, որովհետև «Ինտեր»-ն իմ տունն է»,- նշել է Իկարդին:

| | |
675 | 0
Facebook
COMMENT.am