Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան 2.5 տարվա ընթացքում 420 սպաների է «չեզոքացրել»». Էրդողան

15:30, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Թուրքիան 2.5 տարվա ընթացքում 420 սպաների է «չեզոքացրել»». Էրդողան

2.5 տարվա ընթացքում Թուրքիան «չեզոքացրել է» 420 բարձրաստիճան զինվորականների: Այս մասին մայիսի 16-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hürriyet Daily News-ը:

«Միայն 2.5 տարվա ընթացքում մենք չեզոքացրինք 420 այսպես կոչված բարձրաստիճան ահաբեկիչների՝ ներառյալ կարմիր ցուցակում տեղ գտած 16 հոգու», - ասել է Էրդողանն Ազգային անվտանգության ծառայության անդամներին:

Նշենք, որ «չեզոքացնել» տերմինը թուրք պաշտոնյաների կողմից գործածվում է զինվորականների հանձնվելու, կալանավորման կամ սպանվելու դեպքում: «Մենք մեր երկրում 700-ով նվազեցրինք մոտ 2000-ի հասնող ահաբեկիչների թիվը»,- հավելել է Էրդողանը:

4418 | 0
Facebook