Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

04:15, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
«Մի նոր էջ Լոռվա պատմությունից». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի նոր էջ Լոռվա պատմությունից. Ախթալայից ոչ հեռու Ափրոյի գոմեր կոչվող գյուղատեղիի տարածքում, մի բլրի գագաթին միջնադարյան գերեզմանոց կա` մեկ ամբողջական և մի քանի կոտրատված խաչքարերով: Երկու մասի կիսված մեկ այլ խաչքար էլ գտնվում է նույն բլրի ստորոտում` հին կածանի եզրին: Ի սկզբանե վերջինս ակնհայտորեն նույնպես եղել է, բլրագագաթին, սակայն հետագայում գլորվել ցած և կոտրվել երկու մասի: Այս խաչքարը, թեʹ իր դիմային մասում, և թեʹ թիկունքին ունի բավականաչափ հետաքրքիր արձանագրություն (վերծանության առաջին փորձը դեռևս 2015թ. կատարել է Վահե Լոռենցը), որը և ներկայացնում եմ ստորև.

Աստվածածի՛ն, բժշկէ տկարաց, պահապան` անդարմանաց եւ բարէխաւս` մեղաւորաց: Տէր աստուած ողորմեայ Դանէլի: // Ի թվին ՉԻԲ (1273), կամաւն աստուծոյ եւ ողորմութեամբ Սուրբ Նշանիս Հաղբատա, ես` Դանէլ եւ Տիրանուն կանգնեցաք զխաչս եւ զմատուռս եւ գնեցաք զէգիս Խ (40) դահեկան` Քաձնի որդեցն, հէրենիք [իմ տանս] սուրբ էկեղեցոյս, [ով ոք] հանել ջանա ի մեծաց կամ ի փոքունց` ՅԺԸ (318)-իցն նզոված է, Ուդաի եւ Կաենի մեղացն տէր է, ամէն»:

3251 | 0
Facebook