Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը չեղարկել է Թուրքիայի համար առևտրի արտոնյալ ռեժիմը

14:40, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Թրամփը չեղարկել է Թուրքիայի համար առևտրի արտոնյալ ռեժիմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի համար արտոնյալ առևտրային ռեժիմը չեղյալ հայտարարելու որոշման մասին: Այդպիսով` Թրամփը Թուրքիային հանել է զարգացող երկրների ցանկից: Այս մասին հաղորդում է RT-ն: «Հաշվի առնելով տնտեսական զարգացման մակարդակը՝ եկա այն եզրակացությանը, որ ցանկալի է 2019թ. մայիսի 17-ից զարգացող շահառու-երկրների շարքից հանել Թուրքիային», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ անբարենպաստ զարգացումների դեպքում Թուրքիան կհրաժարվի ռուսական F-35 կործանիչներից և նման մեքենաներ կգնի այլ երկրից:

3895 | 1
Facebook