Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գլխավոր դատախազը համարյա սպառնում էր դատարանին». Քոչարյանի պաշտպաններ

13:35, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Գլխավոր դատախազը համարյա սպառնում էր դատարանին». Քոչարյանի պաշտպաններ

Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին, մինչ այդ պաշտպանները հանդիպել են լրագրողների հետ, գնահատականներ հնչեցրել 4 օր տևած նախնական դատական նիստի վերաբերյալ: «Ցավոք սրտի, ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում, որ բոլորին պետք է կալանքի տակ պահել, որովհետև հանցագործ են կամ պոտենցյալ հանցագործ»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Վերջինն անդրադարձավ նաև դատավարությանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայությանը. «Մենք կողմ ենք, որ գլխավոր դատախազը ներկա լինի, բայց օգուտ չի բերում, երբ ներկայանում է առաջին, վերջին նիստին ու փակման խոսքում համարյա սպառնում դատարանին՝ ձևակերպումներով: Օրինակ, կոչեր հնչեցին չհետևել պաշտպանների դիրքորոշումներին»,- հավելեց նա:

Օրբելյանն անդրադարձավ նաև փետրվարի 23-ի խորհրդակցությանն ու մարտի 1-ի իրադարձություններին. «Իր գրքում էլ պարոն Քոչարյանը գրել է, որ ամսի մեկի օպերացիայի մասին իմացել է որպես տեղազննում, բայց որպես բախում, ցրել չի իմացել»:

6327 | 2
Facebook