Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Аэрофлот»-ը մեկնաբանել է այրված ինքնաթիռի օդաչուների պատրաստվածությունը

12:20, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Аэрофлот»-ը մեկնաբանել է այրված ինքնաթիռի օդաչուների պատրաստվածությունը

«Շերեմետևո»-ում այրված SSJ-100-ի օդաչուները կանոնավոր կերպով վերապատրաստել են ինքնաթիռը մեխանիկական ռեժիմում վերահսկելու համար: Այս մասին РБК-ին հաղորդել է «Аэрофлот» ընկերությունը:

Ընկերության ներկայացուցչի հաղորդմամբ, մինչև 2018թ. «Аэрофлот»-ի թռիչքներն իրագործվել են «միայն մեխանիկական ռեժիմով», բայց հսկիչ համակարգով աշխատող համակարգիչներով: Superjet-ը միայն նախորդ տարի է ստացել ավտոմատ վայրէջք կատարելու թույլատվությունը. «Սակայն, նույնիսկ այդ թույլատվությունը ստանալուց հետո, վայրէջքների ճնշող մեծամասնությունը դեռ իրագործվում էր մեխանիկական ռեժիմով: Այսպիսով, SSJ 100-ի օդաչուների մեխանիկական ռեժիմում գործելու փորձարարությունը կասկածի տակ դնող ենթադրությունը ճշմարիտ չէ»:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ինքնաթիռը թռիչքից 28 րոպե անց հետ է վերադարձել ու վթարային վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Արդյունքում 41 մարդ է մահացել:

4766 | 0
Facebook