Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Գիտեք` ինչ ծիծաղելի, բայց իրականում ողբալի իրավիճակ է». Սոնա Աղեկյան

19:10, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Գիտեք` ինչ ծիծաղելի, բայց իրականում ողբալի իրավիճակ է». Սոնա Աղեկյան

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեք` ինչ ծիծաղելի, բայց իրականում ողբալի իրավիճակ է. տարիներ առաջ այս նույն հակաքոչարյանականներն սկզբում 5, հետո 7 հազար ՀՀ դրամ ընտրակաշառքը վերցնում և գնում ընտրում էին Ռոբերտ Քոչարյանին, հետագայում` 10 հազարով` Սերժ Սարգսյանին։ Անկախ մեր ընտրությունից հայտնվում էինք այն իրականությունում, որում դարձանք պայքարի անկոտրում առաջամարտիկներ ու հիմա, այդ ընտրակաշառվածները խոսքեր էլ գտնում են, դեռ առանց խղճի խայթի ու ամոթի զգացումի` արտահայտություններ են թույլ տալիս իրենց ընտրած նախագահի հասցեին։ Կողմնորոշվեք, սիրելի հայրենակիցնեʹր, ով էշ մենք փալան սկզբունքն էլ չի գործում, հուսով եմ` կկողմնորոշվեք. բավ է արդեն, մեր կամքից անկախ մեզ ղեկավար եք ընտրում, այնուհետև սկսում անարգանքի սյունին գամել։ Կողմ-նո-րոշ-վեք: Հավելեմ` երբեք չեմ ընտրել Քոչարյանին, չգիտեմ` ինչի, բայց ընտրակաշառքի առաջարկ չեմ էլ ստացել, բայց հիմա նայելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն ազատության մեջ են, իսկ եթե հիշում եք` դևը եռագլուխ է, ապա հարց է առաջանում` դևի մյուս երկու գլուխներն ինչո՞ւ նույն հարթության վրա չեն: Եթե գիտեք, ասեք, իմանամ»:

| | |
3820 | 0
Facebook