Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ նոր պատժամիջոցներին

10:20, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ նոր պատժամիջոցներին

Ռուսաստանը համապատասխան միջոցներ կձեռնարկի Մագնիտսկու օրենքի շրջանակներում կիրառվող ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:

Դեսպանատունն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը բնութագրել է որպես «միջազգային իրավունքին հակասող հարկադրանքի միակողմանի միջոցների ձեռնարկման փորձ»:

«Նման քայլերը կհանգեցնեն պատասխան միջոցների: Այս կերպ արձագանքելով՝ մենք միշտ ընդգծել ենք, որ սա մեր ընտրությունը չէ: Մենք ձգտում ենք ԱՄՆ-ի հետ համագործակցել երկարաժամկետ հեռանկարով: Մենք պատրաստ ենք դրան, և կարծում ենք, որ դա է ճիշտ տարբերակը»,- ասված է հայտարարության մեջ:

8415 | 0
Facebook