Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասում է հավատացեք, չեմ թաքնվի՝ մոռանալով, որ երդում էր տվել ամբողջ ժողովրդին ու խաբել». Ն. Բաղդասարյան

09:50, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Ասում է հավատացեք, չեմ թաքնվի՝ մոռանալով, որ երդում էր տվել ամբողջ ժողովրդին ու խաբել». Ն. Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանի նյարդերը տեղի էին տվել:

Նա խոսում էր բացասական երևույթների մասին, բայց չգիտակցելով, որ իրենց իշխանության օրոք են դրանք ծնվել, որոնց մասին փաստաբաններն, այդ թվում նաև իր՝ արել են բազմաթիվ հայտարարություններ, այն ժամանակ նա չէր լսում, նա ասում էր, ումից եմ վախենում, մոռանալով, որ իր վախի արդյունքում է զորքերը, այդ թվում ԼՂՀ-ից զինված ուժերի ստորաբաժանումները բերվել են Երևան, զինվորներ և սպաներ, որոնք զինված են եղել և պատրատված են եղել ոչ թե խաղաղ ցուցարարների, այլ թշնամու դեմ պայքարելուն, նա դատավորին ասում է հավատացեք ինձ, ես չեմ թաքնվի, բայց մոռանալով, որ նա երդում էր տվել ամբողջ ժողովրդին և խաբել: Հետադարձ՝ այդ ժամանակներին չի լինելու»:

5780 | 0
Facebook