Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մենաշնորհ. ո՞ւմ համար են փակվում գունավոր մետաղների ընդունման կետերը. «Ժամանակ»

09:20, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
Մենաշնորհ. ո՞ւմ համար են փակվում գունավոր մետաղների ընդունման կետերը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունն իր գործողություններով մենաշնորհ է հաստատում տնտեսության ևս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական միջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների:

Հարկային վարչարարության խստացման արդյունքում փակվում են գունավոր մետաղների ընդունման կետերը, և դա արվում է մեկ կոնկրետ մարդու համար: Ընդ որում՝ մենաշնորհի հաստատման արդյունքում ընկել է ընդունվող մետաղի գինը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ պղնձի կիլոգրամն արժեր 2 հազար դրամ, հիմա արդեն 1600 դրամ է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4205 | 0
Facebook