Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ռոբը տալիք ունի Աստծուն, հաշիվ ունի ներկայացնելու մի ողջ ժողովրդի». Կարինե Հարությունյան

02:05, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Ռոբը տալիք ունի Աստծուն, հաշիվ ունի ներկայացնելու մի ողջ ժողովրդի». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղի առաջին նախագահը Հայաստանում դատվում է, մյուս երկու՝ նախկին և ներկա նախագահները եկան-հասան Հայաստան՝ խնդրելու, որ իրենց պապային ազատեն: Իսկ Վազգենը երկնքում է: Էն Վազգենը, որ երամը փոխել էր սրանցով ու զղջացել, հասկացել էր, տեսել էր, թե ինչն ինչից հետո է:
     Բազմաթիվ մարդկանց արյունը վրան հանցագործը փոխանակ սսկվի, դեռ բերանը շաղ է տալիս աջուձախ, նա դեռ իրեն մեծ բան է կարծում: Նա կարծում է, որ եթե Հայաստանում երկու ժամկետ նախագահել է (իսկ իրականում՝ թալանել, սպանել, մարդկային ճակատագրեր խեղել) կարող է ՀՀ դատարանի նկատմամբ բացահայտ արհամարհանք դրսևորել:
     Իսկ Վազգենը երկնքում է: Ու Ռոբը տալիք ունի Աստծուն, հաշիվ ունի ներկայացնելու մի ողջ ժողովրդի: Ինքը չի հասկանում, էն երկուսն էլ որ իրենց երաշխավորագիրն առած եկել են որպես խնդրատու, նրանք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում ու ինչի մասնակից են դառնում: Ու սա հերիք չէ, սրանց պաշտպանող գրչակներն էլ չեն հասկանում:
     Հիշեցնում եմ՝ Վազգենը երկնքում է, էն ութ հոգին, որ հոկտեմբերի 27-ին զոհվեցին, էն տասը հոգին, որ մարտի 1-ին զոհվեցին, նրանք, ովքեր զոհ դարձան Քոչարյանի ու Սերժի իշխանությունը պահելու գործողություններին, նրանք բոլորը երկնքում են ու էս հոգիների հանդիման կանգնած են սրբություն չունեցող մի բուռ ոչնչություններ՝ իրենց ակտիվիստ ողորմելիներով, որոնք ֆեյսբուքներում գարշանք են հղում ՀՀ գործող իշխանությանը: Դուք ո՞վ եք, այ անհայրենիք գոյություններ (կարելի է ասել անգամ՝ գոյացություններ), որ ռեխներդ շաղ եք տալիս բացարձակ լեգիտիմություն ունեցող վարչապետի հասցեին, դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք, որ քամահրում եք մի ողջ երկրի հասարակությանը»:

| | |
4540 | 1
Facebook