Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խայտառակ հիմնավոր ու սարսափելի վկայություններով հատորը պետք է հրապարակվի». Ստյոպա Սաֆարյան

00:35, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
«Խայտառակ հիմնավոր ու սարսափելի վկայություններով հատորը պետք է հրապարակվի». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ վրա է հույսը դրել Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, թե Արցախից մեկ զինվորական էլ չի բերվել: Հույսը դրել է նրա վրա, որ քրեական գործի այդ խայտառակ հատորը խայտառակ հիմնավոր ու սարսափելի վկայություններով չի՞ հրապարակվի: Բակո Սահակյանը այդ շանտաժի տա՞կ էր Երևան եկել: Բելլա Լալայանը վախենո՞ւմ է, որ անուն առ անուն կբացահայտվե՞ն Երևան բերվածներն ու ժողովրդի դեմ օգտագործվածները, ու մի բան էլ կպարզվի, որ Բերձորյան ջարդի մասնակիցները հենց զինվորական հագուստ հագցված այդ խաժամուժն է եղե՞լ: Քրեական գործի այդ հատորների հրապարակումն իրոք միջուկային ռումբ է, ու, կրկնվեմ, մտածո՞ւմ են, թե դրանք չեն հրապարակվի՞... Ձև չկա, որ չհրապարակվի, որովհետև դա արվել է թե՛ 1999թ., թե՛ 2004թ., թե՛ 2008թ.: Այս դրվագի բացահայտումն ու կատարողների պատժումը թե՛ ներքին անվտանգության, թե՛ արտաքին անվտանգության հարց է:
     Այդ հատորը կարդալիս մտածում ես, որ հոլիվուդյան որևէ մարտաֆիլմ նման սցենար չունի»:

| | |
5583 | 0
Facebook
COMMENT.am