Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշի մարզի շրջանավարտները 30-40 հազար դրամ են հավաքում ավարտական քեֆի համար». Ոսկան Սարգսյան

18:20, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
«Տավուշի մարզի շրջանավարտները 30-40 հազար դրամ են հավաքում ավարտական քեֆի համար». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվում է ուսումնական տարին, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները 30-40 հազար դրամ են հավաքում ավարտական քեֆի, տեսանկարահանման, դպրոցի տնօրենին և դասղեկին լավ նվերների և այլնի համար։ Ծնողների համար հավելյալ ծախս՝ շրջանավարտ զավակի նոր զգեստի համար։ Սոցիալապես անապահով շատ ծնողներ ի վիճակի չեն նման ծախսեր անել, ստիպված պարտք ու վարկ են վերցնում։ Հեղափոխությունից իրավիճակ է փոխվել, բայց այս առումով բան չի փոխվել»։

2785 | 1
Facebook