Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

17:00, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց կողմերին նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Բակո Սահակյանն ու Արկադիր Ղուկասյանը պնդեցին իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար: Նրանք ստորագրեցին երաշխավորագրի տակ, դատավորն ասաց, որ միջնորդությունը քննության կառնվի խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:

9554 | 1
Facebook