Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանի քաղաքապետարանը՝ փողոցը մեքենայի առջևով հատած կնոջ մահվան դեպքի մասին

16:30, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
Երևանի քաղաքապետարանը՝ փողոցը մեքենայի առջևով հատած կնոջ մահվան դեպքի մասին

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: Նախնական տվյալներով` 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է»:

7145 | 0
Facebook