Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի նախագահի որդին կասկածվում է փողերի լվացման մեջ

15:00, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
Բրազիլիայի նախագահի որդին կասկածվում է փողերի լվացման մեջ

Բրազիլիայի դատախազները երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդուն՝ Ֆլավիու Բոլսոնարուին մեղադրում են ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ: Այս մասին գրում է Veja թերթը՝ վկայակոչելով պետական դատախազության փաստաթղթերը:

Դատախազության տվյալներով, Բոլսոնարուն 2010-2017թթ. կասկածելի գործարքներ է իրականացրել Ռիո դե Ժանեյրոյում: Դատախազները կարծում են, որ նա նվազեցված գներով տներ է գնալ, ապա շատ ավելի թանկ վաճառել դրանք:

Ընդհանուր առմամբ, ըստ քննիչների, Բոլսոնարուն գնել է 19 բնակելի և առևտրային տարածքներ: Դատախազությունը գտնում է, որ պանամյան ընկերության այս գործարքներին մասնակցելը խոսում է փողերի լվացման սխեմաների ներգրավման մասին:

Ժաիր Բոլսոնարուն ստացել է «Բրազիլական Թրամփ» մականունը՝ Դոնալդ Թրամփի նման պահպանողական հայացքներ ունենալու համար:

3230 | 0
Facebook