Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են սուսերամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

12:05, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
Հայտնի են սուսերամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 140 մարզիկ՝ Երեւանի, Վանաձորի, Գյումրու 7 մարզադպրոցներից։

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչման համար տղամարդիկ պայքարեցին խոցասուսեր, իսկ կանայք ճկասուսեր զենքաձևերում։ Հայտնի են Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները․

Խոցասուսեր (տղամարդիկ)

1․Էդուարդ Հովիկյան

2․Արամայիս Բաբոյան

3․Հովհաննես Մուրադյան, Մանվել Սիմոնյան

Ճկասուսեր (կանայք)

1․Աիդա Ալոյան

2․Անահիտ Ալոյան

3․Իննեսա Հովհաննիսյան, Սեդա Գեւորգյան

Մայիսի 16-ին կկայանան ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերի տղամարդկանց, և խոցասուսեր զենքաձևի կանանց եզրափակիչները։

| | |
456 | 0
Facebook