Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Դրանց միակ նպատակն է վերացնել մեզ որպես աշխարհաքաղաքական գործոն». Արման Աբովյան

10:30, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
«Դրանց միակ նպատակն է վերացնել մեզ որպես աշխարհաքաղաքական գործոն». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն այսպես... Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն արել է մի քանի հայտարարություն՝ Արցախի հակամարտության բանակցությունների շուրջ։ Մամեդյարովի ասածից ստացվում է, որ հայկական կողմը բանակցում է մի փաստաթղթի շուրջ, որը, ըստ Մամեդյարովի, «հայտնի է բոլորին» ( թե ինչ է հայտնի բոլորին՝ նա չմանրամասնեց)։ Ապա Մամեդյարովն անթաքույց պնդում էր, որ հենց հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պատրաստի խաղաղությանը (փաստացի ինքնասպանության): Ուրեմն հարգելիներս, մի մոռացեք, որ Մամեդյարովն ադրբեջանցի չինովնիկ է և համաձայն «հին» ադրբեջանական ավանդույթի, նա պարզապես չի կարող չխեղաթյուրել իրականությունը։ Երկրորդը` ի վերջո եկել է պահը, վերջ տալ կեղծ պացիֆիստական խաղերին և կոնցենտրացնել բոլոր ռեսուրսները կոշտ դիմակայության ադրբեջանական ֆաշիզմին։ Հերիք է` մենք ինքներս մեզ խաբենք, դրանցից հնարավոր չէ ակնակալել, ինչ-որ ադեկվատ վերաբերմունք դեպի մեզ։ Չկասկածեք` դրանց միակ նպատակն է վերացնել մեզ որպես աշխարհաքաղաքական գործոն` Մեծ Թուրանի ձևավորման ճանապարհին»։

| | |
2586 | 0
Facebook
COMMENT.am