Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գալուցդ հետո առաջին քայլդ պիտի լինի Օսիպյանին հեռացնելը». Երջանիկ Աբգարյան

10:15, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
«Գալուցդ հետո առաջին քայլդ պիտի լինի Օսիպյանին հեռացնելը». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, երկրում օրեցօր դավադրություն է հասունանում, իսկ դու Լյուքսեմբուրգ ես գնում, այնտեղից Բրյուսել, այդտեղից էլ 1 ժամով Երևան, Երևանից Պեկին: Չարենցի վրդովված բերանով ասեմ՝ «դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում»: Հրանուշի... բերանով ասեմ՝ «արի տուն» և երգի բառերով ասեմ՝ «եկել ես՝ մնա» մի 3 ամիս, որ հասկանաս թե ի՞նչ է կատարվում երկիր դրախտավայրում և վերջ դնես այս անիշխանական հեղափոխությանը: Այլապես, մեզ չմեղադրես, որ ժամանակին քեզ չենք զգուշացրել: Հա, գալուցդ հետո առաջին քայլդ պիտի լինի Օսիպյանին հեռացնելը, որը քո բացակայության ժամանակ դատարանի դահլիճ է թողնում միայն երդվյալ (նաև նագանի վրա) քոչոյականներին»:

| | |
4599 | 0
Facebook