Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2004-ին Քոչարյանին «բոմժ» ասելու համար երեք ամիս ԿԳԲ-ի պադվալում փակվեցի». Սուրեն Սուրենյանց

03:10, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
«2004-ին Քոչարյանին «բոմժ» ասելու համար երեք ամիս ԿԳԲ-ի պադվալում փակվեցի». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեյ գիտի ժամանակներ․ 2004-ին Քոչարյանին «բոմժ» ասելու համար երեք ամիս ԿԳԲ-ի պադվալում փակվեցի։ Երևի Ռոբը չէր պատկերացնում, որ մի օր քաղաքական առումով էդ վիճակի մեջ է հայտնվելու։ Բայց Քոչարյանն ինձ ավելի վաղուց չի ներել՝ 1998-ից, երբ մեր հանդիպման ժամանակ ուղիղ ճակատին ասել եմ, որ իր նախագահությունը բերելու է Հայաստանի ու Արցախի հակադրության։ Բայց անձնական քեն հաստատ չունեմ՝ չնայած երկու անգամ իր հրահանգով փակվել եմ․ թե դատվելու է, թող դա միայն արդար ու օրինական դատավարությամբ տեղի ունենա։ Նույնիսկ Ռոբը դատարանում պաշտպանվելու իրավունք ունի․․․»:

| | |
14961 | 0
Facebook