Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թեղուտ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է տղամարդու դի

21:35, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Թեղուտ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրագազաեռակցող:
     Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

4442 | 0
Facebook