Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի

21:25, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի

ԿԳ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի ծնողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
     Առցանց համակարգով արդեն հայտագրվել է 8462 առաջին դասարանցի:

Մայիսի 15-ին, ժամը 9:00-ին գործարկվել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը: Ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը: Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում առկա են թափուր տեղեր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին դասարանցիների համար Երևանի պետական հանրակթական դպրոցներին հատկացրել է լիցենզիայով սահմանված շուրջ 15.000 տեղ, որը շուրջ 2000-ով գերազանցում է ակնկալվող աշակերտների թիվը: Հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների առավելագույնը 1 տոկոսը:
     Նշենք նաև, որ հայտագրման համակարգը գործում է շուրջօրյա, և ծնողները կարող են ցանկացած պահի կատարել առցանց հերթագրում»:

3070 | 0
Facebook