Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու». բողոքի ակցիա Վանաձորում

21:20, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու». բողոքի ակցիա Վանաձորում

Այսօր մարզկենտրոն Վանաձորում տեղի է ունեցել «Yandex» տաքսի ծառայության վարորդների բողոքի ակցիան՝ կապված վարորդներին առաջարկվող անհավասար պայմանների հետ:

Մասնավորապես՝ նրանք բողոքում են, որ մինիմալ վճարը 200-ից դառնա 300 դրամ՝ պարզաբանելով որ միայն Վանաձորում է դեռ այդպես:

Վարորդները փաստում են, որ տնօրենին ասել են իրենց բողոքի մասին. «Փոխանակ գային, հանդիպեին մեզ հետ, մենակ ասել են, թե ձեռք չի տալիս՝ մի քշեք, մենք էլ չենք քշելու, էսօրվանից վարորդներիս մի մասը մեր մեքենաների վրայից պոկել-թափել ենք իրենց լոգոները»,- ասում են ակցիա իրականացնողները:

| | |
1942 | 0
Facebook