Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լուրջ հարցեր կան. ՀՀ-ն «Արցախի Հանրապետություն» անունով պետություն չի ճանաչել». Արա Պապյան

21:05, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Լուրջ հարցեր կան. ՀՀ-ն «Արցախի Հանրապետություն» անունով պետություն չի ճանաչել». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց իրավաբաններին.

Ի՞նչ կարգավիճակով են ՀՀ դատարան ներկայանալու Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Եթե որպես ՀՀ քաղաքացիներ, ապա հարց չկա: Եթե որպես «Արցախի Հանրապեության ներկա և նախկին նախագահներ», ապա լուրջ հարցեր կան:

Հայաստանի Հանրապետությունը «Արցախի Հանրապետություն» անունով պետություն չի ճանաչել, հետևաբար՝ չի ճանաչել և չէր կարող ճանաչել այդ պետության իշխանություններին»:

| | |
3370 | 0
Facebook