Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Վարդգես Գասպարիի հետ

20:25, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Վարդգես Գասպարիի հետ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց: Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Վալերիյ Օսիպյանն, ով աշխատանքային այցով արտերկրում է, հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ և վստահեցրել, որ որևէ խնդիր չկա, ոստիկանությունն ի վիճակի է ապահովելու ցանկացած քաղաքացու անվտանգությունը, իսկ նրա մուտքը դատարան թույլատրելը կարգադրիչների իրավասությունն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին իրավապահները թույլ չէին տվել մուտք գործել դատարան: Գասպարին էլ այդ հարցով դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

| | |
2057 | 0
Facebook