Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հեռակապով հնարավոր չէ. Արցախի ներկա ու նախկին նախագահները գոնե վաղը պետք է դատարանում լինեն». Դավիթ Գրիգորյան

16:50, չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
«Հեռակապով հնարավոր չէ. Արցախի ներկա ու նախկին նախագահները գոնե վաղը պետք է դատարանում լինեն». Դավիթ Գրիգորյան

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ դատարանը հնարավոր համարի երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներին հանդես գալ ոչ թե դատարանում, այլ՝ հեռակապով: «Անձը պետք է դատարանում ներկա լինի... Կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի: Շաբաթ ու կիրակի դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է, չեմ բացառում, բայց հնարավոր է՝ այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանին դատական նիստին ապահովելու: Կճշտենք: Պետք է հաշվի առնել, որ դատարանը դատական ակտ պետք է կայացնի, որի համար գոնե մեկ օր է պետք: Եթե հնարավոր է՝ տեղյակ պահեք, գոնե վաղը ներկայանան, որովհետև ամսի 17-ը վերջին օրն է, դրանից հետո հաջորդում են ոչ աշխատանքային օրեր»,- արձագանքեց գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Պաշտպանական խումբը խոստացավ վաղը պատասխանել:

4581 | 0
Facebook